close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնի ուժով բերման ենթարկեցին Սիմոն Սիմոնյանին, Սարգիս Կարապետյանին, Հակոբ Մաթիլյանին

Քաղաքական

23 Փետրվարի 2021, 13:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնի ուժով բերման ենթարկեցին Սիմոն Սիմոնյանին, Սարգիս Կարապետյանին, Հակոբ Մաթիլյանին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանին,  ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյան, ՀՅԴ ՀԳՄ անդամ Հակոբ Մաթիլյանին ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանց՝ գետնին գցելով, մարմնական վնասվածք հասցնելով տարան Ոստիկանության Զեյթունի բաժանմունք։

Նշենք, որ Ոստիկանությունը զանգվածային ուժեր է կենտրոնացրել մայրաքաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության կենտրոնական շենքից պետք է 200 մ քայլեր դեպի 3-րդ մասնաշենք։ Քաղաքացիները բողոքի ակցիա իրականացրին՝ իրենց վերաբերմունքը ցույց տալու Փաշինյանին և ևս մեկ անգամ պահանջելու նրա հրաժարականը։ Ոստիկանությունը ագրեսիվ վարքագիծ դրսևորեց՝ բերման ենթարկելով ակտիվիստներին։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկել չհաջողվեց, բայց նրա դեմքն արնահոսեց ոստիկանների հարվածներից։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica