Փայլանը կոչ է անում փրկել հայերենը և այլ լեզուները Թուրքիայում
Տարածաշրջան

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայերենի՝ Մայրենիի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ իր մայրենի լեզուն արևմտահայերենն է, որը շատ այլ լեզուների հետ վերացման եզրին է Թուրքիայում։
«Իմ մայրենի լեզուն և շատ այլ լեզուներ ոչնչացման եզրին են: Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ ցանկանում եմ, որ լեզուները եղբայրների պես ապրեն մեր երկրում»,- գրել է Փայլանը:
Որպես հիշեցում՝ դեռ 2019-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրապարակված մի փաստաթուղթ ասում էր, որ Թուրքիայում հայերենը ոչնչացման եզրին է։