close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքով մի՛ անհանգստացեք, Գնելի լայվը նայել եմ՝ ոչ մի ադրբեջանցի չկա․ վանաձորցի

Հասարակություն

18 Փետրվարի 2021, 17:39
 Սյունիքով մի՛ անհանգստացեք, Գնելի լայվը նայել եմ՝ ոչ մի ադրբեջանցի չկա․ վանաձորցի

Yerkir.am-ի թղթակիցը Վանաձորում զրուցում է մի քաղաքացու հետ, որը պնդում է, թե Սյունիքում ամեն ինչ նորմալ է։ Ասում է՝ նայել է ՔՊ-ական Գնել Սարգսյանի լայվը, ոչ մի ադրբեջանցի չի տեսել։

«Գորիս-Կապան ամբողջ ավտոճանապարհը ես տեսել եմ Գնել Սարգսյանի լայվով, ու ոչ մի ադրբեջանցի չկա այնտեղ։ Դուք իզուր եք անհանգստանում, մի՛ անհանգստացեք։ Պետությունը քննարկումների արդյունքում կլուծի այդ հարցը։ Վանաձորում թուրքեր էլ են եղել, ապրել ենք։ Կարեւորն այն է, որ այսօր չշահարկվի։ ՀՀ անվտանգության երաշխավորը իշխանությունն է, այսօր եթե բաներ չի կատարվում, ուրեմն ապահովում է։ Ձեր ասած սյունեցիների մոտ ոչ մի թուրք չի մտել, ոչ մի մարդ չի սպանել»,- նշեց վանաձորցին։

Լրագրողի դիտարկմանը՝ պետք է լինի սպանությո՞ւն, որ հասկանանք, որ վտանգավոր է։, պատասխանում է․ «Ձեր ասածը՝ վախում ա դուռը բացի, կսպանեն, չի եղել, չէ՞, տենց դեպք։ Ես ասում եմ՝ չեմ վախում, էն մեկը ասում է՝ վախենում եմ, որի՞ն եք ընդունելու», -նշում է նա՝ հավելելով, որ այն, ինչ հիմա կատարվում է Սյունիքում, տանելի է, դրա համար անհանգստանալ պետք չէ։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica