close
Եղանակը Երևանում
25 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ, ուժ գտիր, արի, ասա՝ ովքեր են այդ ուժերը, հրաժարական տուր, գնա, նորմալ դատվիր. Գեղամ Նազարյան

Քաղաքական

24 Հունվարի 2021, 18:56
 Նիկոլ, ուժ գտիր, արի, ասա՝ ովքեր են այդ ուժերը, հրաժարական տուր, գնա, նորմալ դատվիր. Գեղամ Նազարյան

Նիկոլ, ուժ գտիր, արի, ասա՝ ովքեր են այդ ուժերը, հրաժարական տուր, գնա, նորմալ դատվիր, որ գոնե քո երեխեքը կարողանան նորմալ ապրել ու չամաչել:   Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը եւ պատերազմից մի փոքրիկ դրվագ է պատմել։  

«Ցանկանում եմ մի երեխու անուն տալ, իմ Աբգարի ընկերոջ՝ Դավիթ Շահնազարյան, մի լուսավոր տղա Տավուշի մարզի փոքրիկ Աճարկուտ գյուղից: Այդ երեխան կռվել է Ֆիզուլիում, հրաշքով կենդանի է մնացել, կռվել է Կարմիր Շուկայում, 19 տարեկան տղա, որի հետո պաշտպանել Շուշին, իսկ հետոն այդ նույն դատավարությունը արդեն կպարզի: Դավիթը զանգում է տուն, ասում՝ հայր, մեզ չգիտեմ ինչու տարել են Շուշիի ժայռերի տակ, որտեղից մեզ անընդհատ կրակում են, իսկ մենք չունենք մեզ մոտ հրամանատարներ, չգիտենք՝ ինչեւ ենք այստեղ եկել, վերեւից մեզ վրա ոչ միայն կրակում են, այլ ժայռերը փլում են ու գցում, եթե 3 օրից չզանգեմ, ուրեմն իմացեք՝ այստեղ եմ մնացել: Դավիթ մնաց այնտեղ: Ես հիմա ասում եմ՝ Նիկոլ, դու գիշերը քնո՞ւմ ես: Չես քնում, ես գիտեմ, որ դու չես քնում, երեւի հարբեցողությամբ ես զբաղվում, բայց ուժ գտիր: Նա ամեն ինչ անում է, որ ասի՝ ժողովուրդ, ես Հայաստանի շահերը չեմ սպասարկում, եկեք գոնե ուժով ինձ հանեք: Ես այդքան ռիսկով տղամարդ չեմ, ինձ այլ ուժեր ստիպում են մնալ: Նիկոլ, ուժ գտիր, արի, ասա՝ ովքեր են այդ ուժերը, հրաժարական տուր, գնա, նորմալ դատվիր, որ գոնե քո երեխեքը կարողանան նորմալ ապրել ու չամաչել»,- ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica