close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը

Սպորտ

24 Հունվարի 2021, 15:50
 Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին փոխարինել է Գագիկ Վանոյանը, որն ընտրվել է միաձայն, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Գագիկ Վանոյանը նախորդ երկու տարիներին եղել է ֆեդերացիայի փոխնախագահը, սպորտի վարպետ է, նախկին մարմնամարզիկ եւ մարզիչ։ Ալբերտ Ազարյանն ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ: Լեգենդար մարմնամարզիկը շնորհավորել է նորընտիր նախագահին` մաղթելով նրան հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Գագիկ Վանոյանը վստահեցրել է, որ արհեստավարժ թիմի հետ կանի հնարավորը մարզաձևի զարգացման համար:

Ֆեդերացիայի քարտուղարի պարտականությունները կկատարի Սահակ Անտոնյանը, փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Շուշանիկ Հարութունյանը, անդամներ են դարձել Հակոբ Սերոբյանը, Գայանե Ներսեսյանը, Եղիսաբեթ Չատրջյանը, Դավիթ Ֆահրադյանը, Հարություն Մերդինյանը:

Ամբոխահաճութեան վնասները
28 Փետրվարի 2021, 15:48 Ամբոխահաճութեան վնասները
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica