close
Եղանակը Երևանում
25 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եռաբլուրում եմ, անմահության շունչ կա այստեղ. Սենոր Հասրաթյան

Քաղաքական

24 Հունվարի 2021, 13:25
 Եռաբլուրում եմ, անմահության շունչ կա այստեղ. Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Եռաբլուրում եմ… Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ: Բայց այդ ամենն, ասես, երկրային չէ, այդ ամենն ավելի շատ բնական ու աստվածային է… Անմահության շունչ կա այստեղ և անտես ու անմեկնելի մի խորհրդավորություն… Այստեղ բոլոր ննջեցյալները հավասար են… Այստեղ հնարավոր չէ տարբերել շատ ու քիչ արածով… Նրանք բոլորը հավասար են, քանի որ ունեն նույն ճակատագիրը… Նրանք անմահներ են…

Հ.գ.- Երևանի փողոցներում եմ… Ամենուր մարդկանց հոսք է, մեկը՝ մտահոգ, մյուսն՝ անհոգ, իսկ որոշներն էլ ոչինչ չասող հայացքներով… Այստեղ ամեն ինչ երկրային է, ինչ-որ տեղ անբնական, իսկ գուցե նաև արհեստական… Այստեղ բոլորը հավասար չեն, քանզի տարբեր են նրանց ճակատագրերը…»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica