close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քուրդ պարտիզանները Թուրքիայում ոչնչացրել են 6 թուրքի

Տարածաշրջան

22 Հունվարի 2021, 15:35
 Քուրդ պարտիզանները Թուրքիայում ոչնչացրել են 6 թուրքի

Քրդական՝ Սիրիայի ժողովրդական ինքնապաշտպանության «Աստղ» ջոկատի պարտիզանները դիվերսիոն գործողություններ են իրականացրել «Ազատության ժամանակը» գործողության շրջանակներում Թուրքիայի Հաքքարիի նահանգի Շեմդինլի քաղաքում  Նևա ֆորպոստի դեմ. հայտնում է Fırat գործակալությունը։

Ըստ գործակալության՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում մանրամասն նկարագրվում են Հաքքարի նահանգի արվարձանում գտնվող ֆորպոստում տեղակայված թուրք զինվորների դեմ պարտիզանների կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքական օկուպացիոն ուժերի տեղաշարժերը դիտելուց և պարզելուց հետո, պարտիզանները պայթուցիկ նյութեր են տեղադրել այն դիրքում, որտեղ հետագայում տեղակայվել է 6 զինվոր:

«Մեր ուժերը հաջողությամբ գործարկեցին իրենց տեղադրած պայթուցիկ նյութերը և ոչնչացրին 6 զավթիչների»,- ասվում է հայտարարության մեջ:

Գործողությունից հետո թուրքական օկուպացիոն ուժերը տասնյակ քաղաքացիական մեքենաներով և զրահամեքենաներով շտապել են դեպքի վայրը և տարել վիրավորներին, ապա՝ սկսել ռազմական գործողություն, որը չեղարկվել է առանց արդյունքի նույն օրը՝ ժամը 16-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica