close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆ

Արցախ

18 Հունվարի 2021, 10:23
 Ռուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆ

Արցախի Մարտակերտ քաղաքի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ և ականաորոնողական ծառայության շներ, որոնք հնարավորություն են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովելու զինծառայողների անվտանգությունը և եղանակային բոլոր պայմաններում պահպանելու տեղանքի մաքրման բարձր տեմպը. հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում ականազերծվել է մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 շինություն, այդ թվում՝ 25 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23,7 հազար պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica