close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ պետդեպը մեկնաբանել է Նավալնիի ձերբակալությունը

Աշխարհ

18 Հունվարի 2021, 09:25
 ԱՄՆ պետդեպը մեկնաբանել է Նավալնիի ձերբակալությունը

ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել ազատ արձակել ՌԴ-ում ձերբակալված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ. հաղորդում է ria.ru-ն։

«Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու՝ Ռուսաստանի որոշումը։ Մեծ մտահոգությամբ նշում ենք, որ Նավալնիի ձերբակալությունը նրան և մյուս ընդդիմադիրներին լռեցնելու փորձերի շարքում վերջին իրադարձություններից է։ Մենք պահանջում ենք նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունում ՌԴ կառավարությանը նաև կոչ է արվում ընտրական գործընթացում հավասար հնարավորություններ ապահովել բոլոր քաղաքական կուսակցությունների և թեկնածուների համար։

Նավալնիին անհապաղ ազատ արձակելու կոչով են հանդես եկել նաև Ջեյք Սալիվանը, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է անվտանգության հարցերով խորհրդական նշանակել, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, եվրոպական մի քանի երկրների ԱԳ նախարարներ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջել է արձագանքել Նավալնիի ձերբակալությանը։ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին հայտարարել է Նավալնիին ԵԽ հրավիրելու պատրաստակամության մասին, իսկ Չեխիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մտադիր է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում բարձրացնել ռուս ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո պատժամիջոցների հարցը:

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որի դեմ դեկտեմբերի 29-ից հետախուզում էր հայտարարվել ՌԴ-ում, նախօրեին Մոսկվա վերադառնալուն պես ձերբակալվել է։ Նրան ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, ուր նա ժամանել է Բեռլինից: Նշվում է, որ նրա դեմ հետախուզում է հայտարարվել պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար: Նրա դեմ խափանման հետագա միջոցը կորոշի դատարանը: Նախքան դատարանի որոշումը, Նավալնին կմնա կալանքի տակ:

ՌԴ Քրեակատարողական դաշնային ծառայությունը հայտնել էր, որ մտադիր է ձերբակալել Նավալնիին, երբ նա հայտարարել էր Ռուսաստան վերադառնալու ցանկության մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica