close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՆԱՏՕ-ի գործընկերները չպետք է միջամտեն Թուրքիայի գործերին. Էրդողան

Տարածաշրջան

16 Հունվարի 2021, 13:22
 ՆԱՏՕ-ի գործընկերները չպետք է միջամտեն Թուրքիայի գործերին. Էրդողան

ՆԱՏՕ-ի երկրները չպետք է միջամտեն Թուրքիայի քաղաքականությանը. ըստ Anadolu-ի` հունվարի 15-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդման արարողության նախօրեին Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ ամերիկյան նոր կառավարության օրոք երկու երկրների հարաբերությունները կբարելավվեն: Նա նշել է, որ ԱՄՆ-ը սխալ է թույլ տվել նախագահ Դոնալդ Թրամփի օրոք`մերժելով Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մատակարարման հարցում: «Հուսով եմ, որ նախագահ Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ավելի դրական քայլեր կձեռնարկի դեպի Թուրքիան, և տարաձայնությունները կլուծվեն»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու փորձերին, Էրդողանի խոսքով` դրանք անընդունելի են, Անկարան մտադիր չէ թույլտվություն խնդրել այլ պետություններից իր գործողությունների համար:

«Մենք ՆԱՏՕ-ի երկիր ենք և թույլ չենք տա Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրներին` ուղղորդել մեր ընթացքը: Ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու և որոշելու Թուրքիայի պաշտպանական քաղաքականությունը», - եզրափակել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica