Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են Արցախում տնտեսական և տրանսպորտային կապերը
Արցախ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրները: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի արդյունքները, ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը, ներառյալ` հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացի մեկնարկը», - ասվում է հայտարարության մեջ:
Դիվանագիտական գերատեսչությունը հավելել է, որ արծարծվել են երկկողմ համագործակցության մի շարք արդիական թեմաներ և միջազգային օրակարգ: