close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդիկ վրիժառություն են պահանջում․ քաղաքագետը՝ Փաշինյանի հեռացման մասին

Քաղաքական

13 Հունվարի 2021, 16:59
 Մարդիկ վրիժառություն են պահանջում․ քաղաքագետը՝ Փաշինյանի հեռացման մասին

Մոսկվայում հունվարի 11-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո ռազմագերիների վերադարձի հարցն այդպես էլ մնաց չլուծված։ Բոլորս սպասում էինք, որ Փաշինյանի «դիվանագիտական ճկունության» շնորհիվ այդ չափազանց զգայուն ու ցավոտ հարցը այլեւս կհամարենք փակված։ Ինչո՞ւ վարչապետը չի կարողանում կամ չի ուզում այս հույժ կարեւոր հարցին վերջնական լուծում տալ։

«Միամտություն կլիներ սպասել, որ Մոսկվայում հայ ռազմագերիների հարցը լուծվելու է։ Պատճառն այն է, որ Հայաստանը չունի ղեկավար, փոխարենն ունի դավաճան իշխանություն, որը սպասարկում է մեր թշնամիների շահերը։ Սա մենք տեսանք նաեւ բանակցությունների արդյունքներով։ Ադրբեջանին պետք էր ճանապարհ դեպի Նախիջեւան, բացեցին այդ ճանապարհը։ Մեզ էլ առաջարկեցին ամբողջ Ադրբեջանի երկայնքով ձգվող ճանապարհ եւ երկաթգիծ, այնինչ՝ կարող էին ավելի կարճ ճանապարհ տալ։ Ալիեւի նպատակը պարզ էր՝ որ հայկական կողմը երբեւէ չօգտագործի այդ ճանապարհը»,- Yerkir.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Մոսկովյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս չի կարգավորվել, Արցախի կարգավիճակի հարցը դեռեւս պետք է որոշվի, եւ Երեւանը պատրաստ է այս հարցով բանակցությունների։ Հաշվի առնելով վերջին երկու եռակողմ հանդիպումները, որոնք, ըստ էության, ոչ մի դրական բան չտվեցին ո՛չ Արցախին, ո՛չ Հայաստանին, ավելին՝ ունեցանք հսկայական տարածքային կորուստներ, նոր սահմանային փոփոխություններով վտանգվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները, հետեւաբար՝ ի՞նչ ուղղությամբ վարչապետը կարող է տանել բանակցությունները, որ արդյունքը լինի ի շահ հայ ժողովրդի։ Ճանապարհների ապաշրջափակման կարգավորումն ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանին ու Արցախին։

«Որեւէ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցել, եւ ես չեմ պատրաստվում մեկնաբանել նրա ցնդաբանությունները։ Նա կործանել է երկիրը եւ Հայաստանի նկատմամբ վերահսկողության լուրջ մեխանիզմներ տվել թուրք-ադրբեջանական դաշինքին։ Վստահեցնում եմ՝ ո՛չ պայմանագրերում, ո՛չ էլ որեւէ կողմի ցանկություններում հայկական շահ այսօր չի սպասարկվում։ Ադրբեջանն է թելադրողը, եւ նա արդեն հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, որ Արցախյան հակամարտությունն այլեւս պատմություն է։ Քանի դեռ մենք ունենք Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ, այս բոլոր խնդիրները լուծվելու են հօգուտ Ադրբեջանի, եւ այլընտրանք, ցավոք, չկա։ Հույս ունենալու հիմքեր, ցավոք, չունենք, որ այս հարաբերություններում ի շահ հայ ժողովրդի մի օր դրական բան կլինի։ Փաշինյանի իշխանությունն ամեն օր մի նոր հարված է Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին։ Ցավոք, Արցախի համար կործանարար եղան այդ հարվածները, իսկ Հայաստանի դեպքում՝ մոտ է կործանման»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ իշխանության գործողությունների արդյունավետության մասին խոսում է միայն իշխանությունը, հասարակությունն այլեւս չի վստահում նրանց: «Իշխանության արդյունավետության մասին բոլորը տարբեր պատկերացումներ ունեն։ Եթե նրանց նպատակը Արցախն ու Հայաստանը թուրքին վաճառելն էր, ապա նրանք այդ խնդիրը լուծել են եւ այս ուղղությամբ արդյունավետ են աշխատում»,- ասաց նա։

Մելիք-Շահնազարյանը վստահ է՝ ժողովուրդը մանդատ չի տալու իշխանություններին։ «Դավաճանների իշխանությունը Հայաստանում որեւէ հեռանկար չունի, բացի բանտարկությունից, դա էլ՝ լավագույն դեպքում։ Ողբերգական ավարտ կարող է լինել այս իշխանության համար, եթե շարունակեն մի կողմ նետել, անտեսել ժողովրդի կորուստները, ցավը, սպասարկել միայն հակառակորդի շահը։ Ակնհայտ է, որ ցասումը մեծանում է հանրության շրջանում։ Տեսնելով, որ քաղաքական ճանապարհով հնարավոր չէ հասնել խնդրի լուծմանը, մարդիկ կոնկրետ վրիժառություն են պահանջում։ Շատ հստակ եւ բաց տեքստով ասում են՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ֆիզիկապես ոչնչացվի»,- նշեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիանա Սարգսյան

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
18 Հունվարի 2021, 09:49 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
2020. Համավարակ եւ պատերազմ
18 Հունվարի 2021, 09:37 2020. Համավարակ եւ պատերազմ
Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica