Մեկ օրում ԼՂ է վերադարձել 146 մարդ. ՌԴ ՊՆ
Արցախ

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ՝ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 146 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել 48 հազար 840 մարդ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:
Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և 23 դիտակետում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: