close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունաստանը հայտարարել է իր սահմանների ընդլայնման մասին

Տարածաշրջան

13 Հունվարի 2021, 15:35
 Հունաստանը հայտարարել է իր սահմանների ընդլայնման մասին

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է Հոնիական ծովում երկրի տարածքային ջրերի ընդլայնման մասին`6-12 ծովային մղոն երկայնքով:

Այս մասին նա հայտարարել է հունվարի 12-ին Պաշտպանության և արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովում «Հոնիական ծովի և Հոնիական կղզիների տարածաշրջանում մինչև Թենարոնի հրվանդանի առափնյա գոտու լայնության որոշման» օրինագծի քննարկման ժամանակ:

Ըստ Դենդիասի՝ դա երկրի տարածքը կավելացնի 13 հազար քառակուսի կիլոմետրով:

2020 թվականի դեկտեմբերի 25-ին Հունաստանի նախագահը հրամանագիր էր ստորագրել  տարածքային ջրերի ընդլայնման մասին: Համաձայն հրամանագրի՝ այժմ այս տարածքում 12 մղոն գոտին չափվում է ոչ թե ափից, այլ ծոցերը փակող ուղիղ գծերից, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիայով:

Միևնույն ժամանակ, Դենդիասը հիշեցրել է, որ ափամերձ գոտու ընդլայնման հաջորդ փուլը կվերաբերի Կրետեից հարավ ընկած տարածաշրջանին:

Ավելի վաղ Թուրքիան պաշտոնապես հայտարարել էր, որ Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնումը Էգեյան ծովում ընկալվելու է որպես «casus belli» (պատերազմի առիթ):

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica