close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակից հայ 62 զինծառայողներին Ադրբեջանը ներկայացրել է իբրև ահաբեկչական գործողություններ իրականացնողներ․ Թաթոյան

Արցախ

12 Հունվարի 2021, 15:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակից հայ 62 զինծառայողներին Ադրբեջանը ներկայացրել է իբրև ահաբեկչական գործողություններ իրականացնողներ․ Թաթոյան

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է հասցեագրել, որ իրենք իրականացրել են հակահաբեկչական միջոցառում և հայտնաբերել 62 զինծառայողի, որոնք, ըստ իրենց, բոլորն էլ Շիրակից են՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այդ նամակում նշված էր, որ նրանք կալանավորված են, նրանց նկատմամբ իրականացվում են քննչական վարույթներ: Ընդգծվում է, որ նրանք Հայաստանից ուղարկվել են, իրենց ձևակերմամբ, Ադրբեջանի Լաչինի շրջան, Ադրբեջանի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: Դրա հիման վրա նաև քաղաքական եզրահանգումներ են արվում՝ նշելով, որ Հայաստանը խախտել է նոյեմբերի տասին ստորագրված եռակողմ հայտարարությունը»,-ասաց նա:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ երբ այդ նամակն ուսումնասիրում են, հնարավոր է պատկերացում կազմել Ադրբեջանի փոփոխված քաղաքականության մասին, որն իրականացնում են այս ժամանակահատվածում՝ կապված հայ գերիների հետ:

«Ակնհայտ հարցը քաղաքականացնում են, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելն անթույլատրելի է:  Ռազմագերիները կամ քաղաքացիական անձինք ռազմական գործողությունների դադարից հետո պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն իրենց երկրներ: Նրանց ձերբակալելն ու կալանավորելը դիտվում է որպես պատիժ ու նույնպես արգելվում է:  Ավելին՝ այս հարցերի արհեստական ձգձգումը ևս արգելվում է և դա նույնպես պատերազմական հանցագործություն է: Գերիների հետ կապված հարցերի քաղաքականացումը բացարձակ անթույլատրելի է»,-նշեց Արման Թաթոյանը:

Նա վստահեցրեց, որ եթե տարածքային հարցերով կարող են պայմավորվածությունների հասնել, այս հարցով նման բան չկա՝ գերիներին վերադարձնելու պահանջը գործում է անկախ նրանից, եռակողմ հայտարարության մեջ դա նշվա՞ծ է, թե՞ ոչ:

«Իրենք ձերբակալել են մեր հայրենակիցներին, ուզում են ձգձգել գործընթացը և իրականացնում են իրավական գործընթացների բացահայտ չարաշահում: Արհեստական գործընթացներով քողարկում են մեր տղաների վերադարձը: Ադրբեջանն անընդհատ է ձգձգել գերիների վերադարձը, և անում են մեր հասարակությանը, գերիների ընտանիքներին հոգեբանական տառապանքներ պատճառելու համար: Գերիների հարցը կապված է նաև հայատյացության հետ»,-ասաց նա:

Արման Թաթոյանը մտահոգիչ է համարում, որ Ադրբեջանը անընդհատ չի հայտարարում գերիների իրական թիվը:

«Մեր տվյալներով՝ իրենց մոտ ավելի շատ մարդ կա, քան այն 44 անձինք, որոնք վերադարձվեցին, և հիմա էլ այդ թիվը մեծ է»,-ասաց Արման Թաթոյանը:

Նա ևս հստակ թիվ չհնչեցրեց՝ նշելով, որ այդ հարցի շուրջ հրապարակումն իր ենթակայության տակ չէ:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica