close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղարքունիքի և Սյունիքի բնակիչները հայտնվել են ուղիղ սպառնալիքի ներքո՝ ճանապարհները Ադրբեջանին հանձնելու հետևանքով․ օմբուդսմեն

Հասարակություն

12 Հունվարի 2021, 13:22
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղարքունիքի և Սյունիքի բնակիչները հայտնվել են ուղիղ սպառնալիքի ներքո՝ ճանապարհները Ադրբեջանին հանձնելու հետևանքով․ օմբուդսմեն

Ստյոպա Մովսիսյանի տունը և անասնագոմը մեխանիկորեն բաժանվել են երկու մասի, քանի որ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղը ճանապարհով բաժանվել է ադրբեջանական և հայկական հատվածների՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Այս վայրեր այցերի և տեղում մոնիթորինգի արդյունքում  նա պարզել է, որ սա սահմանազատման  մեխանիկական մոտեցումներ կիրառելու հետևանք է։ Թաթոյանը համոզված է, որ սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով։

Գլխավոր մեթոդներից նշվում է GPS կամ Google քարտեզի համակարգը, մինչդեռ ՄԻՊ աշխատակիցները տեղում իրականացրել են ուսումնասիրություն․ ինչպես Google-ն է մասնավոր կազմակերպություն, այնպես էլ օգտագործել են այլ մասնավոր կազմակերպությունների քարտեզներ, օրինակ Yandex քարտեզը, Apple համակարգը, որոնք Շուռնուխ գյուղն ամբողջությամբ ցույց են տվել որպես հայկական։

ՄԻՊ-ը պարզել է, որ սահմանների որոշման գործընթացի հետևանքով ունենում ենք մարդու իրավունքների խախտումներ, ընդ որում, խոսքը ոչ միայն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների, այլև ողջ ժողովրդի իրավունքների մասին է։ Եվ երկրորդը՝ այդ ամենի հետևանքով վտանգվում է մեր երկրի անվտանգությունը և սահմանների անձեռնմխելությունը, որովհետև այս գործընթացներն իրար հետ կապված են։

ՄԻՊ-ի մոնիթորինգը արձանագրել է խնդրահարույց դեպքեր, մասնավորապես, ճանապարհային հատվածների հետ կապված։

«Ճանապարհի տարբեր հատվածներում տեղադրված են ադրբեջանական դրոշներ, ցուցանակներ։ Ընդ որում, Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան, հետագայում մեր համայնքները տանող ճանապարհի 68 կմ-անոց հատվածից 21կմ-ը, այս պահի հաշվարկով, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մարդու իրավունքների տեսանկյունից խնդիրն այն է, որ ադրբեջանցի զինվորները այդ ցուցանակների տեղադրումը, դրանց հետ կապված գործողությունները անում են բացահայտ սադրանքների ձևով, բացի այդ, պարբերաբար զենքի բացահայտ ցուցադրությամբ հայտնվում են այդ ճանապարհների վրա, կանգնում ու դիտարկում իրականացնում»,-նշեց Արման Թաթոյանը։

Նա ընդգծեց, որ այդ ճանապարհները մեր խաղաղ քաղաքացիական բնակավայրերը իրար կապող ճանապարհներն են։

Ամենաբացահայտ խախտումը Գորիսից դեպի Որոտան տանող ճանապարհահատվածի ցուցանակն է, որի քարտեզի վրա ոչ միայն գրված է՝ «Բարի գալուստ Ադրբեջան», այլև քարտեզն անգամ այնպես է նկարված, որտեղ ՀՀ տարածքի առանձին մասեր ներկայացվում են որպես Ադրբեջանի մասին։

«Նույնը՝ Շուռնուխ գյուղի ցուցանակը։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ գյուղը ճանապարհով ուղղակի բաժանված է երկու մասի և այն հատվածում, որը հայկական է, այդտեղ մեր խաղաղ բնակիչների տներն են, ուղղակի երեխաներ են խաղում ամեն օր։ Պրոբլեմն այն է, որ եթե հայկական կողմում մեր խաղաղ բնակիչներն են, ապա ադրբեջանական կողմում զինվորականներն են՝ զենքով մարդիկ են և այդ սադրանքները հենց նրանք են անում։ Մեր ներկայությամբ ադրբեջանական մեքենան եկավ այդ գյուղը, այնտեղ ինչ-որ աշխատանքներ էին անում, բայց դրանից ուղղակի մի քանի մետր այն կողմ երեխաներ էին խաղում»,-ասաց Արման Թաթոյանը։

Եվ սա ոչ միայն Գորիսի հատվածում է, այլ, օրինակ, Կապանի օդանավակայանում։

«Այնտեղ մենք իրականացրել ենք ուսումնասիրություններ և հաստատվել է, որ զգալի վտանգներ և ուղիղ սպառնալիքներ են առաջացել ոչ միայն օդանավակայանի, այլև դրա հարևանությամբ՝ միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ։ Սպառնալիքի տակ են հայտնվել Կապանի խաղաղ բնակավայրերը»,-ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Վտանգի տակ են հայտնվել Կապանից դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ և Ծավ գյուղերը։

«Ընդ որում, այդ ճանապարհը այնքան կարևոր է, որ երակի նման կապում է մեր գյուղերը Կապանին։ Այդ ճանապարհի վրա ևս մի քանի տեղ ադրբեջանական դրոշներ են, զինված մարդիկ և դա ադրբեջանական տարածք է համարվում»,-ասաց նա։

Տեղ խոշորացված համայնքի գյուղեր ևս այցելել են, որոնք նույնպես, այս մեխանիկական մոտեցումների պատճառով, հայտնվել են ուղիղ սպառնալիքի ներքո։

Գեղարքունիքի մարզի համայնքները նույնպես այս խնդիրների առջև են։

Իհարկե, ՀՀ զինված ուժերի անձնակազմերը և ԱԱԾ ստորաբաժանումները տեղում ծառայություն են իրականացնում, կարևոր առաքելություն են կատարում նաև ռուս սահմանապահները։ Բայց, Արման Թաթոյանը նշում է, որ  իրավազորության հարցերը ևս կարգավորված չեն։

«Այն ճանապարհահատվածներին, որտեղով մեր բնակիչներին խորհուրդ են տալիս արագ քշել, անցնել, որ սադրանք չդիտվի, պարզ չէ՝ ի՞նչ կլինի, եթե վթար տեղի ունենա կամ հանցագործություն տեղի ունենա, կամ մարդու մեքենան փչանա և կանգնի, նորոգի, ի՞նչ է՝ Ադրբեջանի քննչական մարմինները պետք է գան, ՀՀ քաղաքացիների նկատմամբ վարույթնե՞ր իրականացնեն»,-նկատեց Արման Թաթոյանը։

Այս հարցերը ընդհանրապես կարգավորված չեն։

Իսկ այս դեպքերը կարող են տեղի ունենալ ամեն պահի և այս հարցերը հրատապ լուծումների կարիք ունեն։

Մանրամասն՝ տեսանյութում․

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
18 Հունվարի 2021, 09:49 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
2020. Համավարակ եւ պատերազմ
18 Հունվարի 2021, 09:37 2020. Համավարակ եւ պատերազմ
Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica