close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները Ծառուկյանի գործը քննող դատարանի առջև են

Քաղաքական

17 Հունիսի 2020, 19:49
 Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները Ծառուկյանի գործը քննող դատարանի առջև են

Կոնսոլիդացիոն գործընթաց սկսած՝ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հավաքվել են Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջև, որտեղ քննվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը՝ հայտնում է Yerkir.am-ը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից լրագրողները հետաքրքվեցին՝ արդյո՞ք իրենք ևս կարծում են, որ շինծու է այս գործը, ինչպես երեկ ասաց Ծառուկյանը՝ ԱԱԾ-ից դուրս գալով։

«Մինչև ԱԱԾ-ից դուրս գալը մենք՝ երեք կուսակցություններով, հայտարարել էինք, որ սա քաղաքական բռնաճնշում է և մեր այստեղ ներկա լինելը ևս դրա ապացույցն է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը նշեց, որ եթե քաղաքական հետապնդում իրականացվեր իր ԱԱԾ ղեկավար լինելու ժամանակ, ապա հանրությունն ու լրագրողները կտային դրա գնահատականը։

«Վերջին շրջանում ՀՀ-ում իրականացվող ապօրինի և քաղաքական նպատակ ունեցող հետապնդումները կարող են հիմք տալ մտածելու, որ իմ նկատմամբ ևս կիրականացվի որևէ գործողություն: Իրավական առումով ինձ ազատությունից զրկելու որևէ հիմք չկա, ես ապօրինի ոչինչ չեմ արել»,-ասաց Վանեցյանը:

Նա նշեց, որ փորձ է արվում լռեցնել ընդդիմախոսներին, իսկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու համար հիմնավոր ապացույցներ չկան:

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը կոչ արեց չշփոթել քաղաքական և իրավական ընթացակարգը։

«Մենք եկել ենք մեր քաղաքական համերաշխությունը հայտնենք մեր ընդդիմադիր գործընկերոջը․ սա քաղաքական մշակույթի և ժողովրդավարական գործընթացներին ուղղված ակցիա է»,-ասաց նա։

Ընդդիմադիր լիդերները շեշտեցին, որ կապ չունի, թե որ քաղաքական ուժի հանդեպ է այս գործընթացը, եթե Նիկոլ Փաշինյանն էլ հայտնվի Ծառուկյանի կարգավիճակում պատրաստ են նրան ևս աջակցել:

Հիշեցնենք, որ կոնսոլիդացիայի մասին հայտարարած արտախորհրդարանական ուժերը՝ ՀՅԴ-ն, «Հայրենիքը» և «Մեկ Հայաստանը» հայտարարություն են տարածել, որում իրենց աջակցությունն են հայտնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ ԲՀԿ-ն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որով բոլոր ընդդիմադիրներին միավորվելու կոչ է անում: Նշված չորս ուժերը քննարկումներ են անցկացնում միասնական օրակարգով հանդես գալու՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և երկրի սոցիալ-տնտեսական ոլորտներում գործող իշխանությունների ձախող քաղաքականության դեմ։

Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստն անցնում է դռնփակ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica