close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարկավոր է ԼՂ հարցով բանակցային այլ ձևաչափ ստեղծել. ԵԱՏՄ ինստիտուտի գործադիր տնօրեն

Արցախ

2 Հուլիսի 2019, 17:46
 Հարկավոր է ԼՂ հարցով բանակցային այլ ձևաչափ ստեղծել. ԵԱՏՄ ինստիտուտի գործադիր տնօրեն

Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը Русарминфо-ի հետ զրույցում,  անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ զարգացումներին, ասել է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների սուբյեկտ:

«Ղարաբաղը պետք է բանակցային սուբյեկտ դառնա: Դրա համար հարկավոր է ջանք գործադրել այդ տարածքի սուվերենացման համար, որպեսզի այնտեղ իշխանությունների ազատ ընտրություններ անցկացվեն»,- ասել է նա:

Փորձագետի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս առաջադրանքից շեղում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հանգուցալուծում չստացած իրավիճակը:

Ըստ Լեպյոխինի` բանակցություններում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն սուվերենացում: «ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է առանցքային բանակցային ձևաչափը լինի, քանի որ ՄԽ շրջանակում, Ռուսաստանից բացի, ոչ ոք լրջորեն հետաքրքրված չէ նրանով, որ Ղարաբաղի հարցը լուծվի` Հայաստանի շահերը հաշվի առնելով: Մինսկի խմբի  միջոցով փորձ է արվում առաջ տանել խաղաղապահների տեղակայման գաղափարը, որպեսզի ավելի ուշ այնտեղ տեղակայվեն  ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն: Որքանով ես եմ տեղյակ՝ Հայաստանի ղեկավարությունն այն դիրքորոշումն ունի, որ նման բան չի կարելի թույլ տալ»,- նշել է նա:

Լեպյոխինի կարծիքով՝ հարկավոր է բանակցային այլ ձևաչափ ստեղծել` հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխությունները: Ըստ նրա` տարածաշրջանային կայունությունը ներկայումս կախված է Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից: «Այդ իսկ պատճառով ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է դիտարկել այս երկրների միջնորդության ներքո:  Թուրքիան, հասկանալի է` լինելու է Ադրբեջանի կողմից, իսկ Հայաստանի թիկունքում կանգնած է լինելու Ռուսաստանը»,- ասել է Լեպյոխինը` հավելելով, որ բարդություններ է առաջացնում Իրանը, որը սահմանակից է Ադրբեջանին և Հայաստանին և խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica